Միջոցառումները Տաշիրում

Տոները Տաշիր համայնքում

Տաշիր համայնքում նշվում են պետական բոլոր միջոցառումները:

Սակայն համայնի համար առանձնահատուկ են Տաշիրի օրը, Համբարձման օրը, Վարդավառի օրը և Կարճադոշի օրը:

Համբարձման օր

Տաշիր համայնքի Սարչապետ բնակավայրում մեծ շուքով նշվում է Համբարձման օրը: Այն տոնվում է Սբ. Զատիկից 40 օր հետո:

Համայնքի բնակիչները և հյուրերը բարձրանում են Սարչապետ բնակավայրի հյուսիսում գտնվող Լոք մատուռ-սրբավայրը:

Կարճադոշի օր

Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում մեծ տոնախմբություն է տեղի ունենում հունիսի 17-ին:

Համայնքի բնակիչները և հյուրերը բարձրանում են բնակավայրի մոտ գտնվող «Կարճադոշ» բնակատեղիի Սուրբ Սարգիս եկեղեցին:

Վարդավառի օր

Վարդավառին մեծ տոնախմբություն է լինում Մեծավան բնակավայրի Վերի Վանքի կամ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում:

Տոնախմբությանը մասնակցում են համայնքի բնակիչները և հյուրերը:

Վարդավառը շարժական տոն է:Տոնվում է հուլիսի 2-րդ կես-օգոստոսի սկիզբ ընկած ժամանակահատվածում:

Տաշիրի օր

Տաշիրի օրը նշվում է հոկտեմբեր 10-ին:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы