ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ

         

Տաշիր քաղաք — Պատմությունը

Տաշիր-Ձորագետի թագավորություն

Այսօրվա Տաշիրի շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ավելի մանրամասն Տաշիր-Ձորագետի թագավորության մասին կարող եք կարդալ այստեղ։

Վորոնցովկա — Կալինինո

Բնակավայրը հիմնադրվել է 1844 թ-ին՝ Ռուսական Կայսրության կառավարության կարգադրությամբ՝ հիմնականում Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուսների ու աքսորված ռուս մոլոկանների կողմից և Կովկասի փոխարքայի անունով կոչվել է Վորոնցովկա: 1935 թ.-ին վերանվանվել է Կալինինո՝ հեղափոխական գործիչ Կալինինի անունով: 1961 թ.-ից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1983 թվականից՝ դասվել Հայաստանի քաղաքների շարքին:

Տաշիր

Տաշիր քաղաքը Տաշիր համայնքի կենտրոնն է:

Տաշիր է վերանվանվել 1991 թվականին: 
Տաշիրի միջով հոսում է Դեբետի վտակ Տաշիր գետը:Քաղաքով է անցնում է Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստան միջպետական մայրուղին:

Հետադարձ կապ

Հասցե:

ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94

Հեռախոս:

(0254) 2-22-41

էլեկտրոնային փոստի հացե:

tashir.lori@mta.gov.am

developmentprogramstashir@gmail.com

tashirhamaynq@bk.ru

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы